Thursday, March 24, 2011

Դրակոնյան օրենքներ

«Դրակոնյան օրենքներ» արտահայտությունը կապված է Աթենական հանրապետության լեգենդար օրենսդիր Դրակոնի (Դրակոնտ) անվան հետ: Նա ապրել է մեր թվարկությունից առաջ VII դարում և առաջին անգամ բանավոր ձևակերպել է իր ժամանակի դատական իրավունքի նորմերը: Դրակոնի մտցրած օրենքները ուղղված էին ժողովրդի իրավունքների սահմանափակմանը և բնութագրվում էին իրենց բացառիկ դաժանությամբ, խստությամբ և դեսպոտիզմով:
Պլուտարքոսը, ապա նաև աթենական օրենսդիր Սոլոնը պատմել են, որ այդ օրենքները գրվել են արյունով, գրեթե բոլոր հանցագործությունների համար նախատեսում էին մահապատիժ: Մահապատժի էր դատապարտվում ոչ միայն մարդասպանը, այլև թափառաշրջիկը, անգամ ուրիշի այգուց մի քանի խնձոր թռցրած երիտասարդը: Գոյություն ունի ավանդություն այն մասին, որ երբ Դրակոնին հարցրել են, թե ինչու է միատեսակ մահապատժի դատապարտում ինչպես խոշոր, այնպես էլ մանր հանցագործությունների համար, նա պատասխանել է. «Նրա համար, որ ես գտնում եմ, որ մանր հանցագործությունները արժանի են այդ պատժին, իսկ ծանր հանցագործությունների համար ես ավելի մեծ պատիժ չգտա»:
Դրակոնի օրենքները տարածվում էին նաև այն անշունչ առարկանների նկատմամբ, որոնք դարձել են որևէ մեկի մահվան պատճառը: Նպատակն այն էր, որ մարդկանց մոտ սարսափ առաջացվի սպանության համար պատժի նկատմամբ:
Գրող Պավսանին պատմում է, որ Ֆազոս կղզում տեղադրված էր ողջ հունական աշխարհում  հայտնի ատլետ Ֆեոգենի արձանը:  Ինչ որ մեկը, հավանաբար Ֆեոգենի կենդանության օրօք նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող մարդ, ամեն գիշեր եկել է արձանի մոտ և նրան խարազանել մտրակով, մխիթարելով իրեն նրանով, որ իբր վիրավորանք է հասցնում Ֆեոգենին իրեն: Եվ հանկարծ, անսպասելիորեն պղնձե արձանն ընկնում է մարդու վրա, ով մտրակում էր և նրան տրորում: Սպանվածի զավակները հայց են ներկայացնում սպանության վերաբերյալ: Դրակոնի օրենքներով արձանին դատապարտել են ծովը նետելուն: Կղզու բնակիչները անմիջապես դատավճիռն ի կատար են ածել:
«Դրակոնյան օրենքներ» թեվավոր արտահայտությունը պահպանվել է և հասել է մեր օրերը: Իսկ այժմ այդ արտահայտության տակ մենք հասկանում ենք խիստ դաժան, անտանելի ամեն մի օրենք:

Monday, March 21, 2011

Լայնեզր գլխարկները միայն հարուստների համար են

Անգլիայում XIX դարի սկզբներինգոյություն ունեցած օրենքի համաձայն նա, ով գլխին դներ լայնեզր գլխարկ, պետք է մուծեր դրամական տուգանք: Մուծած տուգանքի վկայությունը դրոշմվում էր գլխարկի առաստաղի վրա:

Saturday, March 19, 2011

Հարբած վիճակում ավտոմեքենա վարելը հանցանք է

Ամբողջ աշխարհում հարբած վիճակում ավտոմեքենա վարելը հանցագործություն է համարվում: Սակայն տարբեր երկրներում դրա համար պատժի տարբեր ձևեր գոյություն ունեն:
-Ավստրալիայում հարբած վարորդների համար սահմանված են բանտարկության տարբեր ժամկետներ: Բացի այդ, տեղական թերթերում խոշոր տառերով նրանց անունները գրվում են հետևյալ խորագրի տակ. «Երեկ խմած, այսօր` բանտում նստած»:
-Մալազիայում կարգազանց վարորդին բանտարկում են կնոջ հետ միասին, եթե, իհարկե, կին ունի:
-Թուրքիայում հարբած վարորդը առանց հանգստանալու պետք է ոստիկանությունում ոստիկանի հսկողությամբ ոտքով անցնի 30 կմ:
-Բոլոր ռեկորդները սահմանել է Կենտրոնական Ամերիկայում գտնվող Սալվադոր Հանրապետությունը, որտեղ հարբած վարորդներին առանց ավելորդ խոսակցության` դատապարտում են... մահապատժի:

Thursday, March 17, 2011

Իրավունք էշ հեծնելու համար

Մեքսիկայում ամեն մի իշատեր պետք է էշ հեծնելու և քշելու համար հատուկ իրավունք ունենա: Վկայական ստանալու համար անհրաժեշտ է իմանալ փողոցային երթևեկության կանոնները և տարբերել ճանապարհային տարբերանշանները, ինչպես նաև ներկայացնել ութ լուսանկար, որից վեցը` հեծյալի և երկուսը` էշի:

Լավ օրենք է, բայց չաշխատող

Սլովակիայի խորհրդարանը ընդունել է էրոտիկ հրապարակումների վաճառքն ու տարածումը կարգավորող առանձին օրենք: Նրանց առևտրի համար բացվեցին հատուկ խանութներ` եկեղեցիներից և ուսումնական հաստատություններից հեռու վայրերում: 

Sunday, March 13, 2011

Ավելի լավ է համեղ ճաշ եփել

Ճապոնական ոչ մեծ քաղաքներից մեկի հայրերը ընդունել են օրինագիծ, համաձայն որի այն կանայք, ովքեր անհամ ճաշ են պատրաստում, ենթարկվում են դրամական տուգանքի: Ի դեպ, տուգանքը նշանակվում է ամուսինների կողմից գրավոր  բողոքի հիման վրա:

Saturday, March 12, 2011

"Օրենքն օրենք է"

Ֆրանսիական հայտնի "Օրենքն օրենք է" կինոկատակերգությունում պատկերված էր մի մասնավոր տուն,  որը բաժանված էր պետական սահմանով: Այդ հանգամանքն էլ ծնել էր մի շարք կոմիկական տեսարաններ: Սակայն իրական կյանքում էլ տեղի ունեցավ նման մի դեպք:
Նման տուն գոյություն ունի, որում բնակվում է մի կոլումբիացի, որն ամեն օր բազմաթիվ անգամ մտնում է Բրազիլիա և դուրս է գալիս առանց որևէ փաստաթղթի: Նախկինում նրա բնակարանը, թվում էր` ամբողջությամբ գտնվում էր Կոլումբիայի տարածքում: Սակայն սահմանները ճշտելիս` երկկողմանի հանձնաժողովը պարզեց, որ անջատիչ սահմանագիծը պետք է անցներ ուղղակի այդ տան միջով, մասնավորապես կիսելով երկու մասի ննջարանը և զուգարանը: Իսկ հանձնաժողովի անդամները  բնակարանի ներսում տեղավորեցին մի շարք սահմանային նշաններ:


Կանաչ միջավայրը պետք է լինի օրենքի հովանու ներքո

Իրանում ընդունվել էր օրենք, որով մինչև երեք տարվա բանտարկությամբ պատիժ էր նախատեսվում նրանց նկատմամբ, ովքեր փչացնում կամ ոչնչացնում էին ծառատունկերը: Ազատազրկում էր սպառնում նաև այն այգետերերին, ովքեր այգիներում ոչնչացնում կամ կտրատում էին պտղատու ծառերը:
Երկրում նաև արշավ էր կազմակերպվել բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության համար: Նաև նյութական խրախուսանք էր սահմանված նրանց համար, ովքեր կնդլայնեին կանաչ տարածությունները: