Friday, April 15, 2011

Ազատազրկում գիրքը չվերադարձնելու համար

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում գործում է մի օրենք, որի համաձայն այն անձինք, ովքեր չեն վերադարձնում գրադարանից վերցրած գիրքը, ազատազրկվում են: Այսպես, մինչև հարյուր հիսուն դոլար արժողությամբ գիրքը սահմանված ժամկետից երկու ամիս ավելի պահող ընթերցողին հինգ տարվա կալանք է սպասվում, դրան գումարած` հսկայական տուգանք:
Գրադարանային գրքեր հափշտակողների դեմ խիստ օրենք է ընդունվել նաև Կանադայի Գատինո քաղաքում: Ով գիրքը ժամանակին չի վերադարձնում, վճարում է խոշոր տուգանք: Իսկ եթե դրանից հետո էլ չի վերադարձնում, խախտողը կարող է ազատազրկվել մինչև երկու ամիս ժամկետով:

No comments:

Post a Comment